09:12  ,  14 հոկտեմբերի, 2019

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հայր է դարձել (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC-ի վարկածով թեթևագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Նարեկ Աբգարյանը հայր է դարձել: 27-ամյա բռնցքամարտիկի առաջնեկը տղա է, որին անվանակոչել են Ալեքս: Նարեկ Աբգարյանն ու Զոյա Բունիաթյանն ամուսնացել են 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:

Նարեկ Աբգարյանը բռնցամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից է եղել, հանդես է եկել 52 կգ քաշային կարգում: Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2008թ. պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի մասնակից, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից: Ռիո-2016-ից հետո հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում:

Անցկացրել է 13 մենամարտ եւ չունի ոչ մի պարտություն: Նախորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է Լոս Անջելեսում սեպտեմբերի 20-ին՝ տանելով 13-րդ անընդմեջ հաղթանակը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում