16:38  ,  13 հոկտեմբերի, 2019

Դիդյե Դեշամը նոր պայմանագրի առաջարկ է ստացել

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պայմանագիր է առաջարկել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին, հաղորդում է L'Equipe-ը։

50-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության ավարտը։

Դեշամի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ․ Եվրոպայի առաջնության ավարտը։

Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ Նրա ղեկավարությամբ Ֆրանսիայի թիմը դարձավ 2016թ․ Եվրոպայի փոխչեմպիոն, 2018թ․ աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում