20:44  ,  8 հոկտեմբերի, 2019

Իբրահիմովիչ. Շվեդիա ժամանողները պետք է անպայման տեսնեն Զլատանի արձանը (ֆոտո)

Շվեդիայի Մալմյո քաղաքում «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հոկտեմբերի 8-ին մասնակցել է իր արձանի բացման արարողությանը:

«Երբ մարդիկ գնում են Նյու Յորք, նրանք ցանկանում են տեսնել Ազատության արձանը: Այսուհետ, երբ մարդիկ ժամանեն Շվեդիա, պետք է անպայման տեսնեն Զլատանի արձանը»,- ասել է լեգենդար շվեդ հարձակվողը:

Նշենք, որ Իբրահիմովիչի արձանը կանգնեցվել է «Մալմյո» ակումբի ստադիոնի շրջակայքում: «Մալյմոյում» Իբրահիմովիչն արել է իր առաջին ֆուտբոլային քայլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում