14:52  ,  8 հոկտեմբերի, 2019

Դիբալա․ Տհաճ է լսել, որ քեզ պատրաստվում են ուղարկել այլ ակումբ, երբ ինքդ չես ցանկանում հեռանալ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր հետ կապված խոսակցությունները։

«Ինձ համար հաճելի ամառ չէր։ Տհաճ է լսել, որ քեզ պատրաստվում են ուղարկել այլ ակումբ, երբ ինքդ չես ցանկանում հեռանալ։ Բայց սա ֆուտբոլ է։ Ես դեռ անցած մրցաշրջանից հետո ասել էի, որ ցանկանում եմ մնալ «Յուվենտուսում»։

Ես վստահ էի, որ Սարիի հետ կկարողանամ հաճույք ստանալ խաղից, կկարողանամ աշխատել եւ ապացուցել, որ օգտակար եմ թիմի համար։ Սարիի եւ Ալեգրիի մոտեցումները տարբեր են։ Սարիի հետ ավելի հարձակողական ֆուտբոլ ենք ցուցադրում, ավելի շատ ենք վերահսկում գնդակը»,- Դիբալայի խոսքը մեջբերում է Corriere dela Sera-ն։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Յուվենտուսը» Միլանում Դիբալայի եւ արգենտինացի Գոնսալո Իգուաինի գոլերի շնորհիվ 2։1 հաշվով հաղթեց «Ինտերին» եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում