13:41  ,  8 հոկտեմբերի, 2019

«Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Քարիմ Բենզեմայի հետ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման առաջիկայում նոր պայմանագիր կկնքի Արքայական ակումբի հետ, հաղորդում է El Chiringuito-ն։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2022 թվականը։ Բենզեմայի տարեկան աշխատավարձը կկազմի 11 միլիոն եվրո։

Բենզեման «Ռեալում» է խաղում 2009 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում