Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է անգլիական ակումբից իր հեռանալու մասին լուրերը:
«Պետք է հաղթահարենք այն իրավիճակը, որը ստեղծվել է «Բավարիայից» կրած պարտությունից հետո: Որքան շուտ մոռանանք այդ հանդիպումն, այդքան հեշտ կլինի կրկին մրցունակ ֆուտբոլ ցուցադրելը: Հիասթափությունը երբեք դրական հետևանքներ չի ունենում:
Պատրաստվում եմ դեռ 5 տարի անցկացնել «Տոտենհեմում»: Կարծում եմ, որ շատ անելիքներ ունեմ այստեղ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում 2:7 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:28 , 30 հոկտեմբերի 
22:46 , 29 հոկտեմբերի 
21:54 , 29 հոկտեմբերի
21:11 , 29 հոկտեմբերի
19:08 , 29 հոկտեմբերի 
18:10 , 29 հոկտեմբերի
17:46 , 29 հոկտեմբերի
17:34 , 29 հոկտեմբերի 
16:05 , 29 հոկտեմբերի
15:10 , 29 հոկտեմբերի