22:10 4 հոկտեմբերի, 2019Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է անգլիական ակումբից իր հեռանալու մասին լուրերը:
«Պետք է հաղթահարենք այն իրավիճակը, որը ստեղծվել է «Բավարիայից» կրած պարտությունից հետո: Որքան շուտ մոռանանք այդ հանդիպումն, այդքան հեշտ կլինի կրկին մրցունակ ֆուտբոլ ցուցադրելը: Հիասթափությունը երբեք դրական հետևանքներ չի ունենում:
Պատրաստվում եմ դեռ 5 տարի անցկացնել «Տոտենհեմում»: Կարծում եմ, որ շատ անելիքներ ունեմ այստեղ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում 2:7 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.