14:29  ,  4 հոկտեմբերի, 2019

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է հղել ՈւԵՖԱ-ին Արցախի դրոշով դրոնի միջադեպի կապակցությամբ

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան (affa) բողոք է հղել ՈւԵՖԱ-ին Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» խաղում Արցախի Հանրապետյան դրոշով դրոնի միջադեպի կապակցությամբ եւ պահանջել հետաքննություն, հաղորդում է affa.az-ը։ Միջադեպը տեղի էր ունեցել Լյուքսեմբուրբի «Ժոզի Բարտել» ստադիոնում։ Պատասխանատվությունը ստանձնել է ՖԱՖ-ը։

«Ակցիան իրականացրեցին մեր տղերքը Բելգիայից՝ Սպարտակի գլխավորությամբ»,- նշված է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ հանդիպումն ընդհատվել էր մոտ 20 րոպե։

«Դյուդելանժը» ներողութուն էր խնդրել տեղի ունեցածի կապակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով