14:29 4 հոկտեմբերի, 2019Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան (affa) բողոք է հղել ՈւԵՖԱ-ին Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» խաղում Արցախի Հանրապետյան դրոշով դրոնի միջադեպի կապակցությամբ եւ պահանջել հետաքննություն, հաղորդում է affa.az-ը։ Միջադեպը տեղի էր ունեցել Լյուքսեմբուրբի «Ժոզի Բարտել» ստադիոնում։ Պատասխանատվությունը ստանձնել է ՖԱՖ-ը։
«Ակցիան իրականացրեցին մեր տղերքը Բելգիայից՝ Սպարտակի գլխավորությամբ»,- նշված է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ հանդիպումն ընդհատվել էր մոտ 20 րոպե։
«Դյուդելանժը» ներողութուն էր խնդրել տեղի ունեցածի կապակցությամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.