Լոնդոնում մեկնարկել են 14-րդ Պարալիմպիկ խաղեր։ Օլիմպիական ստադիոնում կայացած բացման հանդիսավոր արարողությունում Հայաստանի դրոշակակիրը եղել է ծանրորդ Գրետա Վարդանյանը։ Լոնդոնյան խաղերում Հայաստանը կներկայացնի նաեւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանը։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր Ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում