19:15  ,  2 հոկտեմբերի, 2019

«Ռեալի» պաշտպանն այս տարի կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղում ստացել է ծնկի վնասվածք, հայտնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը:

Հնարավոր է՝ այս տարի Նաչո Ֆերնանդեսն այլևս խաղադաշտ դուրս չգա: Վնասվածքից ապաքինվելու համար 29-ամյա պաշտպանից կպահանջվի 2.5 ամիս: 

Ընթացիկ մրցաշրջանում Նաչոն «Ռեալի» կազմում մասնակցել է 3 հանդիպման:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Բրյուգե» հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում