Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր թիմին ծանր հանդիպում է սպասվում:
«Մենք խաղալու ենք մի թիմի դեմ, որը հավասար խաղ է ցուցադրում ուժեղագույն թիմերի հետ պայքարում: Վստահ եմ, որ «Տոտենհեմը» խաղադաշտ է դուրս գալու 3 միավոր վաստակելու նպատակով:
Մաուրիսիո Պոչետինոն հրաշալի աշխատանք է կատարել «Տոտենհեմում»: Ընդամենը մի քանի տարում «Տոտենհեմը» դարձել է գավաթների հավակնող ակումբ»,- Կովաչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» «Տոտենհեմի» հետ կմրցի հոկտեմբերի 1-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում