23:44  ,  28 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Լեւոն Աղասյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար, եռացատկորդ Լեւոն Աղասյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը եւ դուրս է մնացել հետագա պայքարից:

Աշխարհի առաջնության եռացատկի մրցաշարին մասնակցել է 33 մարզիկ: Աղասյանը ցույց է տվել 16.24 մետր արդյունք եւ զբաղեցրել 29-րդ տեղը:

24-ամյա կապանցի ցատկորդը աշխարհի առաջնության ուղեգիրը նվաճել էր հուլիսին Արտաշատում անցկացված Հայաստանի առաջնությունում, որտեղ 17 մետր 08 սանտիմետրով սահմանել էր նաեւ անձնական ռեկորդ: Աթլետիկայի աշխարհի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է: Լեւոն Աղասյանը Հայաստանի առաջնությունում 6 սանտիմետր էր զիջել Տոկիո-2020-ի օլիմպիական նորմատիվ լրացնելուց։ Լևոն Աղասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր աթլետիկայի աշխարհի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում