13:40  ,  28 սեպտեմբերի, 2019

Սաուլ. «Ռեալը» միշտ է վտանգավոր

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը խոսել է սեպտեմների 28-ին տեղի ունենալիք «Ռեալի» հետ հանդիպման մասին:

«Մենք երկար էինք սպասել այս խաղին: Դերբիները միշտ հետաքրքիր են լինում, քանի որ ստադիոնում ֆանտաստիկ մթնոլորտ է լինում:

Գիտենք, որ «Ռեալը» չի գտնվում իր լավագույն մարզավիճակում, սակայն այդ ակումբը միշտ վտանգավոր է»,- Սաուլի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով