Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Կամենսկոեի «Ստալի» նախկին մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Մազյարի օգնական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանը նաեւ Ուկրաինայի մինչեւ 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչի օգնականն է։
40-ամյա հայ մասնագետը «Ստալի» առաջին թիմը գլխավորել է 2017 թվականին։ Այն ժամանակ «Ստալը» հանդես էր գալիս Ուկրաինայի Պրեմյեր լիգայում։ Մելիքյանի ղեկավարությամբ թիմը մասնակցել է 11 հանդիպման, տարել 3 հաղթանակ, կրել 7 պարտություն, մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի։
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մելիքյանը հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Զարյայում», Դոնեցկի «Մետալուրգում» եւ Ալչեւսկի «Ստալում»։ Հայաստանի ազգային հավաքականում Մելիքյանն անցկացրել է 30 հանդիպում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:28 , 30 հոկտեմբերի 
22:46 , 29 հոկտեմբերի 
21:54 , 29 հոկտեմբերի
21:11 , 29 հոկտեմբերի
19:08 , 29 հոկտեմբերի 
18:10 , 29 հոկտեմբերի
17:46 , 29 հոկտեմբերի
17:34 , 29 հոկտեմբերի 
16:05 , 29 հոկտեմբերի
15:10 , 29 հոկտեմբերի