11:09 27 սեպտեմբերի, 2019Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Կամենսկոեի «Ստալի» նախկին մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Մազյարի օգնական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանը նաեւ Ուկրաինայի մինչեւ 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչի օգնականն է։
40-ամյա հայ մասնագետը «Ստալի» առաջին թիմը գլխավորել է 2017 թվականին։ Այն ժամանակ «Ստալը» հանդես էր գալիս Ուկրաինայի Պրեմյեր լիգայում։ Մելիքյանի ղեկավարությամբ թիմը մասնակցել է 11 հանդիպման, տարել 3 հաղթանակ, կրել 7 պարտություն, մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի։
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մելիքյանը հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Զարյայում», Դոնեցկի «Մետալուրգում» եւ Ալչեւսկի «Ստալում»։ Հայաստանի ազգային հավաքականում Մելիքյանն անցկացրել է 30 հանդիպում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.