18:18  ,  26 սեպտեմբերի, 2019

Ջերարդ. Ցանկանում եմ, որ Կլոպը երկար մնա «Լիվերպուլում»

Անգլիական «Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը խոսել է իր նախկին ակումբի գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպի վերջերս արած հայտարարության մասին:

«Զարմացել էի, երբ լսեցի Կլոպի հայտարարությունը: Կարծում եմ, որ նա շատ մեծ աշխատանք է կատարում «Լիվերպուլում»: 

Ինչպես «Լիվերպուլի» մյուս երկրպագուներն, այնպես էլ ես ցանկանում եմ, որ Կլոպը դեռ երկար տարիներ մարզի «Լիվերպուլը»,- Ջերարդի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Կլոպը հույս էր հայտնել, որ իր հեռանալուց հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը կստանձնի Սթիվեն Ջերարդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով