18:08  ,  24 սեպտեմբերի, 2019

Կլոպը՝ «Լիվերպուլում» իրեն փոխարինողի մասին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ, ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը կարող է փոխարինել իրեն գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Եթե հնարավորություն ունենամ ընտրել այն մարդուն, որը կփոխարինի ինձ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում, ես կընտրեմ Ջերարդին: Վստահ եմ, որ նա հրաշալի աշխատանք կկատարի:

Ես իդեալական մասնագետ չեմ, սակայն նվիրվել եմ այս ակումբին 100 տոկոսով: Այնուամենայնիվ, պատրաստ եմ հեռանալ ցանկացած պահի, երբ զգամ, որ դա օգուտ կլինի ակումբի համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2015 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում