19:08  ,  23 սեպտեմբերի, 2019

Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն

Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 23-ին մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի հավաքականի 2 ներկայացուցիչ:

89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Պոկում վարժությունում այս տարվա Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը 167 կգ արդյունքով չորրորդն էր, իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 208 կգ և երկամարտում 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Միրիին:

Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 355 կգ արդյունք՝ զբաղեցնելով 12-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում