09:45  ,  21 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019. Հովհաննես Մխիթարյանը մեկնարկում պարտություն կրեց (ֆոտո)

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 21-ին գորգ դուրս եկավ 86 կգ քաշային (օլիմպիական) Հովհաննես Մխիթարյանը:

Որակավորման փուլում Մխիթարյանը գոտեմարտեց ամերիկացի Ջեյմս Պատրիկ Դաունիի հետ և 1:11 հաշվով պարտություն կրեց: Գոտեմարտն ավարտվեց առաջին փուլում:

Սեպտեմբերի 21-ին գորգ դուրս կգա նաև 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, որը 1/8 եզրափակիչում կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Նիկա Քենտչաձեի հետ:

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում