12:08  +04,  20 սեպտեմբերի, 2019

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչների ասուլիսը (ուղիղ)

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ու թիմի մարզիչ Սամվել Գեւորգյանն ամփոփում են Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ավարտված աշխարհի առաջնությունում թիմի արդյունքները։

Արթուր Ալեքսանյանը (97) նվաճել է արծաթե մեդալ եւ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Սլավիկ Գալստյանը ոչ օլիմպիական քաշային կարգում (63) նվաճել է բրոնզե մեդալ։ Կարապետ Չալյանը (77) նվաճել է օլիմպիական ուղեգիր։

Ասուլիսին պետք է մասնակցեր նաեւ Արթուր Ալեքսանյանը, սակայն նա մեկնել էր բուժզննման։ Օլիմպիական չեմպիոնը կողոսկրերի վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ