Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ ՊՍԺ-ի հետ արտագնա հանդիպումը ռեկորդային է եղել «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի համար, հաղորդում է AS-ը:
Բենզեման դարձավ առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը, որին հաջողվել է 113 հանդիպում անցկացնել Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով 31-ամյա հարձակվողն առաջ անցավ Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրիից, որը Չեմպիոնների լիգայում 112 հանդիպում է անցկացրել:
Հիշեցնենք, որ Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Ռեալը» 0:3 հաշվով պարտություն կրեց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում