11:54  ,  19 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ 9։4 (ֆոտո)

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսեց Հայաստանի հավաքականի առաջատար, այս տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը։

57 կգ քաշային կարգում 19-ամյա ըմբիշը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց Վրաստանի ներկայացուցիչ Օտարի Գոգավայի հետ եւ առավելության հասավ 9։4 հաշվով։

65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց 2018թ․ աշխարհի չեմպիոն Տակուտո Օտոգուրոյի հետ եւ պարտություն կրեց 0։6 հաշվով։

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի որակավորման փուլում 5։3 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում