11:36  ,  17 սեպտեմբերի, 2019

Կոկորինն ու Մամաեւը պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել

Ռուսաստանցի ֆուտբոլիստներ Պավել Մամաեւն ու Ալեքսանդր Կոկորինն ազատ են արձակվել բանտից։

Հիշեցնենք, որ 2018թ․ հոկտեմբերի 8-ին ռուս ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաեւը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա: 

Կոկորինը դատապարտվել էր 1,6 տարվա, Մամաեւը՝ 1,5 տարվա ազատազրկման։

Դատարանը բավարարել էր նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում