00:52  +04,  15 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 5։2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Վալենսիայի» հետ։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 5։2 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին հաշիվը բացեց կատալոնական թիմի 16-ամյա հարձակվող Անսումանե Ֆատին (Գվինեա Բիսաու)։ 5 րոպե անց աչքի ընկան հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը։ Առաջին խաղակեսում հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, սակայն երկրորդ խաղակեսում հաշիվը 3։1 դարձրեց իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն։

60-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ վնասվածքից հետո վերականգնված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը դարձավ դուբլի հեղինակ։

«Բարսելոնան» 7 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է՝ 9 միավոր։ «Ռեալն» ու «Աթլետիկն» ունեն 8-ական միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 5։2 (տեսանյութ)

Անսումանե Ֆատի, 2, Ֆրենկի Դե Յոնգ, 7, Ժերար Պիկե, 51, Լուիս Սուարես, 61, 82 – Կեւին Գամեյրո, 27, Մաքսիմիլիանո Գոմես, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ