15:37  ,  29 օգոստոսի, 2012

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ինքնասպան է եղել

Վոլեյբոլի կանանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովն ինքնասպան է եղել։ Այդ մասին հայտարարել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Կուզյուտկինը։ Սակայն նա չի կարողացել նշել պատճառը, որը դրդել է 43-ամյա մարզիչին հեռանալ կյանքից։

«Իհարկե, մեծ հիմարություն է ինքնասպան լինելը։ Ես ցավակցում եմ։ Նա իմ ընկերն էր, գործընկերս։ Նրան ոչ ոք ոչ մի վատ բան չէր ասել։ Օլիմպիական խաղերում թիմը ձախողվել էր։ Բայց թքած դրա վրա։ Ես չեմ հասկանում, թե ինչու նա չդիմացավ»,- Կուզյուտկինի խոսքը մեջբերում է rusnovosti.ru-ն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին հայտնի էր դարձել Սերգեյ Օվչիննիկովի մահվան մասին։ Մարզիչը Մոսկվայի «Դինամոյի» հետ հավաքի էր մեկնել Խորվաթիա։ Նրա մահվան մասին հայտնել էր Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Յարեմենկոն։
Օվչիննիկովը Կուզյուտկինին փոխարինել էր 2011թ. հոկտեմբերին։ Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերում Օվչիննիկովի գլխավորությամբ Ռուսաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում պարտվեց Բրազիլիայի թիմին, որը հետագայում հռչակվեց Խաղերի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում