12:30  +04,  12 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» կկանգնեցնի Կոմպանիի արձանը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնի հարևանությամբ կկանգնեցնի թիմի նախկին ֆուտբոլիստ Վենսան Կոմպանիի արձանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Սիթին» Կոմպանիի պատվին բելգիացի ֆուտբոլիստի անունով է վերանվանել նաև թիմի մարզաբազայից ակումբային ակադեմիա տանող ճանապարհը: 

33-ամյա Կոմպանին «Մանչեսթեր Սիթիում» է հանդես եկել 2008-2019 թվականներին և երկար տարիներ հանդիսացել է մանչեսթերյան ակումբի ավագը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ