23:13  ,  11 սեպտեմբերի, 2019

Կավանին ապաքինվել է վնասվածքից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, հայտնում է L'Equipe-ն:

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մարզումն ուրուգվայցի հարձակվողն անցկացրել է ընդհանուր խմբում: Սպասվում է, որ 32-ամյա Կավանին կմասնակցի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Ստրասբուրգի» հետ խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ Կավանին վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի՝ «Թուլուզի» հետ խաղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով