23:13 11 սեպտեմբերի, 2019Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, հայտնում է L'Equipe-ն:
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մարզումն ուրուգվայցի հարձակվողն անցկացրել է ընդհանուր խմբում: Սպասվում է, որ 32-ամյա Կավանին կմասնակցի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Ստրասբուրգի» հետ խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ Կավանին վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի՝ «Թուլուզի» հետ խաղում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.