19:17  ,  10 սեպտեմբերի, 2019

Մեսին և Սուարեսը չեն մասնակցել «Բարսելոնայի» մարզմանը

Ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարից հետո կատալոնական «Բարսելոնան» սեպտեմբերի 10-ին առաջին մարզումն է անցկացրել ակումբի մարզաբազայում:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» մարզումը բաց են թողել թիմի առաջատար հարձակվողներ Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը, որոնք ապաքինվում են վնասվածքներից: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսին և Սուարեսը կկարողանան մասնակցել սեպտեմբերի 14-ին տեղի ունենալիք «Վալենսիայի» հետ խաղին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում