15:01  ,  6 սեպտեմբերի, 2019

MMA. Միհրան Հարությունյանը կշռվել է մենամարտից առաջ (ֆոտո)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը կշռվել է ուզբեկ Մուրատխան Սայտխանովի հետ մենամարտից առաջ, որը տեղի կունենա  սեպտեմբերի 7-ին Մոսվկայում: Մենամարտը 70 կգ քաշային կարգում է։

«Սեպտեմբերի 7: Մոսկվա: Լուժնիկի։ MMA-ի մրցաշարում կանցկացնեմ իմ երրորդ մենամարտը։ Մուտքն ազատ է։ Կհանդիպենք այնտեղ»,- գրել էր Հարությունյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

View this post on Instagram

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում