19:17  ,  5 սեպտեմբերի, 2019

Պիկեն և Շակիրան հետևել են Նադալի մրցախաղին (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն կնոջ՝ հանրահայտ երգչուհի Շակիրայի հետ, հետևել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի մրցախաղին: 

ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Նադալը հաղթանակ տարավ արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:

Պիկեն բազմիցս հայտարարել է, որ մեծ սիրով է հետևում թենիսի մրցաշարերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում