21:43  ,  4 սեպտեմբերի, 2019

Նուրմագոմեդովի հայրը՝ Մաքգրեգորի հետ հնարավոր ռևանշ մենամարտի մասին

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի թիմին հետաքրքրում է UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորությունը, հայտարարել է Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը:

«Դեռևս չենք մտածում Քոնորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու մասին: Ես ցանկանում եմ, որ Խաբիբը Պուարյեի հետ մենամարտից հետո մրցի Ֆերգյուսոնի հետ: Այնուամենայնիվ, Քոնորի հետ ռևանշը հետաքրքիր է մեզ: Մենք հին հաշիվներ ունենք նրա հետ»,- Աբդուլմանապ Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է СЭ-ը:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ չի մտածում Քոնորի հետ երկրորդ մենամարտն անցկացնելու մասին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթանակ էր տարել Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ:

Իռլանդացի մարզիկը վերջերս ցանկություն էր հայտնել ռևանշ մենամարտ անցկացնել Նուրմագոմեդովի հետ և վերադարձնել UFC-ի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում