16:05  +04,  30 օգոստոսի, 2019

Հայաստան - Իտալիա. Վաճառքում մնացել է 3500 տոմս

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Իտալիա հանդիպման տոմսերը մոտ են սպառման։ Արդեն վաճառվել է 11 հազար տոմս, մնացել է 3,5 հազար տոմս, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղներից (Սիմոն Վրացյան և Եղիշե Չարենց փողոցներ)12։00-ից 20։00-ը։ 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը ստադիոն գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Հայաստան - Իտալիա

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված՝12000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ՝ 10000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված՝ 6000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ՝ 3000 դրամ 

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Հայաստան - Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին, ժամը 20։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ