Իտալիայի առաջնության առաջին տուրում Միլանի «Ինտերը» 4:0 հաշվով հաղթեց «Լեչեին»: «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի համար այս հաղթանակը պատմական էր:
Անտոնիո Կոնտեն դարձավ «Ինտերի» պատմության երրորդ մարզիչը, որին հաջողվում է Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում հաղթել 4 գոլի տարբերությամբ: Ավելի վաղ նման արդյունքի էր հասել 1947-1948 թվականներին ակումբի գլխավոր մարզիչ Ջուզեպե Մեացան և 1960-1968 և 1973-1974 թվականներին ակումբի գլխավոր մարզիչ Էլենիո Էրերեն:
«Լեչեի» հետ խաղում իր առաջին գոլն «Ինտերի» կազմում խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում