00:46  ,  27 օգոստոսի, 2019

«Ինտերը» վստահ հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ (տեսանյութ, ֆոտո)

Իտալիայի առաջնության առաջին տուրում Միլանի «Ինտերը» մրցում էր «Լեչեի» հետ: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով: Թիմի նորեկ, բելգիացի Ռոմելու Լուկակուն իր առաջին գոլը խփեց իտալական ակումբի կազմում:

«Ինտերից» 21-րդ րոպեին աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը, 24-րդ րոպեին՝ իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին, 60-րդ րոպեին՝ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, 84-րդ րոպեին՝ իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան:

76-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Լեչեի» բրազիլացի հարձակվող Դիեգո Ֆարիասը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Ինտեր» - «Լեչե»՝ 4:0

Մարսելո Բրոզովիչ, 21, Ստեֆանո Սենսի, 26, Ռոմելու Լուկակու, 60, Անտոնիո Կանդրևա, 84

Հեռացում

«Լեչե». Դիեգո Ֆարիաս, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում