23:47  +04,  24 օգոստոսի, 2019

Սուլշեր․ Մենք գերիշխում էինք, բայց չէինք վերահսկում խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Քրիսթալ Փելասից» կրած պարտությունը Անգլիայի առաջնության երկրորդ տուրում։

«Մենք գերիշխում էինք, սակայն չէինք վերահսկում խաղը։ Հարձակման ժամանակ բավարար կենտրոնացած չէինք, իսկ մրցակիցը երկու շատ հեշտ գոլ խփեց։

Վերջին րոպեներին պետք է ավելի լավ խաղայինք։ Մենք վատ էինք պաշտպանվում եւ պարտություն կրեցինք։  Երկու խաղում երկու չիրացրած 11 մետրանոց ֆուտբոլի անբաժանելի մասն է։ Երբեմն այդպես էլ է պատահում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Քրիսփալ Փելասը» հաղթել է 2։1 հաշվով՝ հաղթական գոլը խփելով ավելացված երրորդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ