14:32  ,  28 օգոստոսի, 2012

Աշխարհի նախկին ամենամեծ ստադիոնը կբացվի փետրվարի 21-ին

Ռիո դե Ժանեյրոյի վերակառուցված «Մարականա» ստադիոնը կբացվի 2013թ. փետրվարի 21-ին:

Ստադիոնը չի գործում 2010-ի մարտից: Կես տարում կատարվել է վերականգնողական աշխատանքների 62 տոկոսը: Շինարարության ընդհանուր ծախսը կազմում է 434 միլիոն դոլար:

Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության յոթ հանդիպումներ, այդ թվում՝ եզրափակիչ խաղը կանցկացվեն «Մարականա» ստադիոնում: «Մարականայում» կկայանան 31-րդ Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողությունները, ինչպես նաեւ ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը, գրում է globoesporte.com-ը:

Հիշեցնենք, որ մինչեւ վերակառուցվելը «Մարականան» աշխարհի ամենամեծ ստադիոնն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում