10:10  +04,  20 օգոստոսի, 2019

Լուկակուն համոզում է Ալեքսիսին տեղափոխվել «Ինտեր»

Միլանի «Ինտերի» նորեկ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդի» և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը տեղափոխվի «Ինտեր», հայտնում է Daily Mail-ը:

«Ինտերը» մտադիր է Ալեքսիս Սանչեսին ձեռք բերել մեկ տարվա վարձակալությամբ։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 30-ամյա ֆուտբոլիստը օգոստոսի 20-ին բուժզննում կանցնի իտալական ակումբում:

Անցած մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ