11:33  ,  28 օգոստոսի, 2012

«Ռոման» նոր նախագահ ունի

Ջեյմս Պալոտան նշանակվել է իտալական «Ռոմայի» նախագահ, տեղեկացնում է TMW-ն:

Պալոտան կփոխարինի Տոմաս Դիբենեդետոյին, որը ֆուտբոլի Իտալիայի եռակի չեմպիոնի նախագահի պաշտոնը լքել էր օգոստոսի 27-ին:

Դիբենեդետոն «Ռոման» ղեկավարել էր 2011-ին, երբ թիմը պատկանում էր Սենսի ընտանիքին: Սենսի ընտանիքն ակումբի սեփականատերն էր նախորդ 20 տարվա ընթացքում:

Ջեյմս Պալոտան նախկինում «Ռոմայի» բաժնետերերից է եղել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում