03:02  +04,  19 օգոստոսի, 2019

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Մոտ 5 ժամ տեւած պարտիան 53-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի։ Երկրորդ տուրի բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։

Այս մրցաշարի անցած տարվա հաղթող Լեւոն Արոնյանը առաջին տուրում ոչ ոքի էր խաղացել նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Միանձնյա առաջատարը հնդիկ Վիշվանաթան Անանդն է՝ 1,5 միավոր։ Արոնյանը 1 միավորով բաժանում է 2-11-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ