10:07  ,  28 օգոստոսի, 2012

Ռուս բասկետբոլիստը կողոպտիչներին խնդրել է վերադարձնել օլիմպիական մեդալը

Լոնդոնի Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, ռուս բասկետբոլիստ Վիտալի Ֆրիդզոնը դիմել է իր բնակարանը թալանած անձանց՝ խնդրելով վերադարձնել օլիմպիական մեդալը:

Օգոստոսի 25-ի գիշերը կողոպտիչները մտել էին մարզիկի բնակարան եւ օլիմպիական մեդալից բացի տարել էին նաեւ երկու շվեյցարական ժամացույց, բջջային հեռախոս, համակարգիչներ, ֆոտոխցիկ: Հարուցվել էր քրեական գործ:

Ֆրիդզոնը հայտարարել է, որ գողացված իրերից իրեն պետք է միայն օլիմպիական մեդալը, գրում է «Советский спорт»-ը:

Հիշեցնենք, որ հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնում Ռուսաստանը նվաճեց բասկետբոլի օլիմպիական մեդալ: Երրորդ տեղի համար խաղում ռուսները 81:77 հաշվով հաղթեցին Արգենտինայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով