19:11  ,  16 օգոստոսի, 2019

#Corner. «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը, բացառիկ ռեպորտաժ Թբիլիսիից

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 43-րդ թողարկումը․ ձեւաչափը՝ #CornerOnTour։

#Corner-ը մեկնեց Թբիլիսի եւ ներկա եղավ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակին Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» նկատմամբ։ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղումը տանը 1։2 հաշվով պարտություն կրելուց մեկ շաբաթ անց Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Թբիլիսիում հասավ ռեւանշի 2։0 հաշվով եւ դարձավ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլ դուրս եկած առաջին հայկական թիմը։

#Corner-ը ներկայացնում է բացառիկ ռեպորտաժ Թբիլիսիից՝ ամենահետաքրքիրը խաղի շուրջ, անտուրաժ, հայ ֆանատների երթ, քաղաքային տուր, անհավանական հաղթական հույզեր։

Խմբային փուլի ուղեգրի համար «Արարատ-Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որին Երեւանում կընդունի օգոստոսի 22-ին, իսկ պատասխան հանդիպումը կանցկացնի օգոստոսի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով