10:35  +04,  14 օգոստոսի, 2019

«Վան» - «Լոկոմոտիվ» հանդիպումը մնացել է անավարտ ծեծկռտուքի պատճառով

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրում անավարտ է մնացել «Վան» - «Լոկոմոտիվ» հանդիպումը։

«Լոկոմոտիվն» այդ կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամմբ․

«Հյուրընկալող թիմի կողմից անվտանգության բացակայության և մրցավարի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով՝ խաղադաշտում մեծ լարվածություն էր առաջացել։
Այդ լարվածությունը երկրորդ խաղակեսի վերջնամասում վերածվեց ծեծկռտուքի։

«Լոկոմոտիվի» ղեկավարությունն անհանգստանալով ֆուտբոլիստների և տեխնիկական գոտում գտնվող աշխատակազմի անվտանգության համար, որոշեց լքել խաղադաշտը։

Թիմը խաղադաշտից դուրս հանելուց հետո «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանը ներողություն խնդրեց մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներից»,- նշվում է հայտարարությունում։

Նիկիտա Անդրեեւի գոլի շնորհիվ «Վանն» առջեւում է եղել՝ 1։0։

«Անի» - «Սևան»՝ 0:1 (0:0)

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլը՝ Մհեր Սահակյան, 61

«Մասիս»  - Ուրարտու-2» 0:9 (0:4)

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

Գոլերը՝ Էրիկ Պետրոսյան, 12, 35, 39, 58, 11մ, 76, Հրաչյա Գեղամյան, 44, Ռուբեն Տիգրան Եսայան, 49, Արսեն Եղիազարյան, 89, 90+2

«Դիլիջան» - «Արագած» 1:5 (0:1)

Դիլիջան, UWC մարզադաշտ

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Սեմյոն Մուրադյան, 82 («Դիլիջան»), Գրիգոր Հովհաննիսյան, 3, Արտյոմ Դորոժինսկի, 62, Կիրիլ Կոչնև, 63, Ալեքսանդր Մորև, 70, Ալեն Համբարձումյան, 86 («Արագած»)

ԲԿՄԱ - Արարատ-2» 2:1 (2:1)

Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան

Գոլերը՝ Արամ Քոլոզյան, 7, Ժիրայր Շաղոյան, 45+2 (ԲԿՄԱ), Դենիս Շևչուկ, 22 («Արարատ-2»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ