Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլն» ու Եվրոպայի լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» օգոստոսի 14-ին Ստամբուլում կվիճարկեն Եվրոպայի սուպերգավաթը։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․60 գործակցով։
Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսիի» հաղթանակն ունի 5․50 գործակից, հիմնական ժամանակում ոչ ոքին՝ 4․10։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում