18:11  ,  12 օգոստոսի, 2019

Նեյմարի քույրը՝ ՊՍԺ-ի ֆանատներին․ Առանց Նեյմարի դուք ոչինչ չեք նվաճի

ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի քույրը Թվիթերում արած գրառումով պատասխանել է փարիզյան ակումբի ֆանատներին, որոնք անպատվել էին Նեյմարին։

«Զզվելի մարդիկ են, որոնք չունենք ոչ մի կաթիլ հարգանք։ Եվ դուք դեռ ցանկանում եք, որ իմ եղբայրը մնա ձեր թիմում։ Դուք ոչինչ չեք նվաճի առանց նրա, տականքներ»,- գրել է Ռաֆայելան։

Հետագայում նա հեռացրել է գրառումը, սակայն ՊՍԺ-ի հազարավոր վրդովված ֆանատներ արդեն հասցրել էին հայհոյախառն մեկնաբանություններ գրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում