12:15  ,  10 օգոստոսի, 2019

Կանտեի մասնակցությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին վտանգված է

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է բաց թողնել Պրեմյեր լիգայի առաջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը, հայտնել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:

«Կանտեն ապաքինվել է և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, սակայն վերջնական որոշումը կընդունենք խաղից առաջ: Այնուամենայնիվ, չենք պատրաստվում ռիսկի դիմել»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով