Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է «Սոչիի» լավագույն ֆուտբոլիստը հուլիսի հանդիպումների արդյունքում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Լավագույն ֆուտբոլիստին քվեարկության միջոցով որոշել են ակումբի երկրպագուները:
Հիշեցնենք, որ 31-ամյա Ալեքսանդր Կարապետյանը Լյուքսեմբուրգի «Պրոգրեսից» է տեղափոխվել «Սոչի»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։ Հուլիսին երեք ստուգողական հանդիպումներում նա խփել էր չորս գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում