11:10  ,  2 օգոստոսի, 2019

Տարխանով. Շատ հզոր մրցակից ենք ունենալու հաջորդ փուլում

Երևանի «Փյունիկի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին, տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:

«Մենք հաղթող դուրս եկանք բավականին բարդ դիմակայությունում: Շատ լավ հասկանում էինք, որ մրցակիցը գրոհելու է և պատրաստվել էինք դրան: Կարող էինք նաև 1:0 հաշվով հաղթել, սակայն մեր հարձակվողը վրիպեց»,- ասել է ռուս մասնագետը:

Խոսելով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի մրցակցի՝ անգլիական «Վուլվերհեմփթոնի» մասին, Տարխանովն ասել է. «Խաղալու ենք մի թիմի դեմ, որը 7-րդն է Պրեմիեր լիգայում: Շատ հզոր մրցակից է մեզ բաժին հասել: Կարծում եմ, որ «Հանրապետական» ստադիոնը լեփ-լեցուն կհետևի այդ խաղին»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվեց չեխական «Յաբլոնեցին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0, եւ ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը դուրս եկավ երրորդ փուլ։

Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթել էր 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով