16:46  ,  26 հուլիսի, 2019

Լա Լիգայի հանդիպումները կանցկացվեն միայն շաբաթ և կիրակի

Մեկնարկելիք մրցաշրջանում Իսպանիայի առաջնության հանդիպումները տեղի կունենան միայն ոչ աշխատանքային օրերին: Այս մասին հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նման որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել հեռուստատեսային ընկերությունների շրջանում, որոնք նախնական պայմանավորվածություններ ունեին հանդիպումներ հեռարձակել նաև երկուշաբթի և ուրբաթ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի հանդիպումներն անցկացվում էին երկուշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում